Բանասիրության հանրագիտարան

LitoPediaյից
Share/Save/Bookmark
(Վերահղված է Գլխավոր էջից)
Բարի գալուստ Լիտոպեդիա՝
Բանասիրության հայերեն հանրագիտարան
Այս պահին հանրագիտարանը համալրված է 5898 հոդվածով:
Լիտոպեդիայի մասին  • Օգնություն

Ա–Ֆ ցանկ

Նոր գրքեր

Ուրվականներով տունը
Urvakannerov tun.jpg
Հեղինակ․ Վիրջինիա Վուլֆ
Թարգմանիչ․ Մանիկ Եգանյան
Խմբագիր․ Աշոտ Գաբրիելյան, Թագուհի Ղազարյան
Հրատ․ «Դարակ»
Տարեթիվ․ 2016
Շապիկը` Լուսինե Նավասարդյանի

«Ուրվականներով տունը», 2016-ին «Դարակ» հրատարակչության «Սաֆո» մատենաշարով հրատարակված Վիրջինիա Վուլֆի պատմվածքների ժողովածուն: Անգլերենից թարգմանեց Մանիկ Եգանյանը, խմբագիրներ` Աշոտ Գաբրիելյան, Թագուհի Ղազարյան: 264 էջ:

Վիրջինիա Վուլֆի (1882-1941) «Ուրվականներով տունը» պատմվածաշարն առաջին անգամ որպես ամբողջություն տպագրվել է հեղինակի մահից գրեթե երեք տարի հետո` ամուսնու` Լեոնարդ Վուլֆի նախաձեռնությամբ: Լեոնարդ Վուլֆի «Ուրվականներով տունը» ժողովածուի առաջաբանում նշում է, որ պատմվածքների այս ժողովածուի կառուցվածքը համապատասխանում է հեղինակի ցանկությանը, և որ այդ մասին քննարկել է հեղինակի հետ:



Առանց գովազդի

Կարդալ ամբողջությամբ

Լարա
Lara Bayron.jpg
Հեղինակ․ Բայրոն
Թարգմանիչ․ Հենրիկ Սևան
Խմբագիր․ Գևորգ Վիրապյան
Հրատ․ «Հայաստան»
Տարեթիվ․ 1974
Տպաքանակ․ 5.000
Նկարիչ` Վաղինակ Մանդակունի

«Լարա», 1974-ին «Հայաստան» հրատարակչության կողմից հրատարակված Բայրոնի պոեմը: Անգլերենից թարգմ. Հենրիկ Սևանը, խմբագիր` Գևորգ Վիրապյան, նկարիչ` Վ. Ք. Մանդակունի, գեղ. խմբագիր` Ան. Վ. Գասպարյան, տեխ. խմբագիր` Ի. Գ. Ավետիսյան, վերստուգող սրբագրիչ` Ռ. Բ. Բաբաջանյան:

Լարա

Երգ առաջին

1

Տոն է Լարայի հարուստ կալվածքում,
Կարծես գերության լուծը չեն զգում,
Ստրուկներն ուրախ տեսնում են կրկին
Իրենց տարագիր տիրոջ սուրբ ոգին:
Շքեղ դահլիճում դեմքեր են շողում,
Գավաթների մեջ` գինին ոսկեվառ,
Իսկ բարձրաթռիչ կամարներն ի վար
Դրոշների ծուփ ծփանքն է դողում:
Նախշուն ապակին դաշտերի վրա
Արտացոլում է կրակի մի խուրձ,
Օջախի շուրջը ստրուկներն ուրախ
Բացում են ահա աղմկալից զրույց:

Կարդալ այստեղ

Այստեղ կարող է լինել ձեր հոդվածը



Հանրագիտարան
Հանրագիտարան

Լիտոպեդիայի մասին — Վերջին հոդվածները — Այբբենական ցանկ — Բոլոր հոդվածները — Վիճակագրություն


Անձնական գործիքներ
googleadsense